Ամեն տարի կիբեռաշխարհում նոր թրենդներ են ի հայտ գալիս։Դրանց մի մասը՝ կարճ կյանք է ունենում, մյուսները շարունակում են ակտիվ շրջանառվել ողջ տարվա ընթացքում և նույնիսկ մի քանի տարի «հրաժարվում» են զիջել առաջատարի դիրքերը։Այդպիսի թրենդներին մենք ծանոթ ենք՝ վիրուսներ՝ մոբայլ և համակարգչային, ֆիշինգային էջեր, DDoS հարձակումներ։
«Հիմա սմարթ դարաշրջան է, այսինքն՝ ամեն բան դառնում է սմարթ։ Ու մենք ինչպես այն ժամանակ ասում էինք էլեկտրական ու հպարտանում էինք հիմա ամեն սարքին կցում ենք սմարթ բառը ու հպարտանում ենք, որ ինքը սմարթ է ու դա իրոք լավ է: Գալու է մի պահ, որ այդ սմարթ բառը դուրս է գալու այն պարզ պատճառով, ոչ չի լինելու այնպիսի իր, որը սմարթ չլինի ՝ սկսած արդուկից, սառնարանից, լվացքի մեքենայից գրիչից, ակնոցից, ցանկացած իր լինելու է խելացի, ինֆորմացիա կրող, լինելու է մեր տվյալները ստատիստիկա անող»,- նշում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի և Վրաստանի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:
Ամենախոցելին սարքերի աշխարհում մեզ հարազատ դարձած սմարթֆոններն են։ Դրանց գործառույթներն անասելի արագությամբ եռապատկվում ու քառապատկվում են։ Դրանց հետ մեկտեղ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ։ Արմեն Կարապետյանն առաջարկում է այս ամենը դիտարկել նաև ժամանակի մեջ։