1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակագիր ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության մասին: Իսկ երկու տարի անց՝ 1950թ.-ին, Գլխավոր ասամբլեայի առաջարկով աշխարհի շատ պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Այսօր դեկտեմբերի 10-ը բոլոր երկրներում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Սա առաջին փաստաթուղթն է, որը թարգմանվել է այսքան շատ լեզվով: Սա առաջին փաստաթուղթն էր, որտեղ կետ առ կետ նշված էր մարդու և անհատի հիմնական բոլոր իրավունքները: Բնականաբար, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին: