Ռադիոլաբ

Լավագույն տարբերակը հեռախոս չունենալն է. Սամվել Մարտիրոսյան

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը հանրային քննարկման տիրույթում է հայտնվել՝  «հիմա էլ ոստիկանությունն է քաղաքացիներին գաղտնալսելու» մեկնաբանությամբ։

 Օրինագիծն իսկապես էլ   ակտիվ քննարկվում է ոչ միայն ազգային ժողովում այլ նաև վիրտուալ տիրույթներում՝ հատկապես սոցհարթակներում։ 
Մենք էլ փորձենք այս խնդրահարույց թեման քննարկել կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Անվտանգության մասնագետը նշում է, որ իրականում ոստիկանությանը կամ ազգային անվտանգության ծառայությանը օրենքով է թույլատրվում  գաղտնալսումներ իրականացնել, բայց միայն դատարանի որոշման հիման վրա։
Բայց կա մի դաշտ, որտեղ օրենքով ոչինչ չի կարգավորվում: Դա մետատվյալների դաշտն է:

Ի՞նչ է մետատվյալը ։Արդյոք վտանգավոր է, երբ այն հասանելի է դառնում երրորդ կողմին և ինչպես է  կարգավորվում շատերին մտահոգող այս հարցը։
Այս տվյալների միջոցով ոչ միայն հնարավոր է   իմանալ, թե ինչ ենք արել կամ անում տվյալ պահին, այլ նաև, թե ինչ կարող ենք անել ապագայում։ Կարճ ասած՝ մետատվյալը  տվյալ է տվյալների մասին։


Ցուցադրել ավելի
Back to top button