Համեղ բրդուճ

Ի՞նչ եղավ, երբ իտալացի խոհարար Կեսար Սարդինիի ռեստորանում բոլոր մթերքները վերջացան

Շատերը կարծում են, որ այս աղցանն իր անունն ստացել է Հուլիոս Կեսարի պատվին, բայց դա այդպես չէ։
Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի Անկախության օրը Caesars Place ռեստորանում հաճախորդները զարմանալիորեն շատ էին և նրանց թիվը գնալով ավելանում էր։ Հանկարծ խոհարարները պարզում են, որ ուտեստների պատրաստման համար բոլոր մթերքները վերջացել են։ Եվ ահա հնարամիտ խոհարար Կեսար Սարդինին ափսեի մեջ է լցնում հազարի թերթիկները, վրան ձու և քերած պանիր է ավելացնում, այն զարդարում է չորահացով և մատուցում։ Նոր աղցանը հաճախորդներին շատ է դուր գալիս և այն դառնում է ռեստորանի ֆիրմային և ամենապահանջված ուտեստը։

Ցուցադրել ավելի
Back to top button