Լուրեր

2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայի մասնակիցները կքնեն կարտոնե մահճակալների վրա

Տոկիոյի օլիմպիական ավանի տնօրենի՝ Տակեսի Կիտամիձեի խոսքով կարտոնե մահճակալները փայտից ամուր են և չեն վնասվի անգամ     200 կգ ծանրության դեպքում:

«Բայց, եթե ինչ-որ մեկը պատրաստվում է ցատկոտել դրանց վրա,   մահճակալներն  անպայման կկոտրվեն»,- հավելել է տնօրենը:

Օլիմպիական ավանում կտեղադրվի 18 հազար մահճակալ, իսկ Պարաօլիմպիադայի ժամանակ կօգտագործվի   միայն 8000-ը:

  Օլիմպիադայի կազմակերպիչները հաճախ են վերամշակված ալյումին, պլաստմաս և կարտոն օգտագործում:

Մեդալները նույնպես էկոլոգիապես մաքուր կլինեն: Դրանց համար կիրառվող թանկարժեք նյութերը կվերցնեն այն սմարթֆոններից, որոնք Ճապոնիայի բնակիչները հանգանակությամբ հավաքել և տրամադրել են  կամզակերպիչներին:Ի դեպ, 6,2 մլն սմարթֆոնից մոտ 32 կգ ոսկի են ստացել:

Տոկիոյում Օլիմպիադան կկայանա 2020թ-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ Պարաօլիմպիկ խաղերը՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 6-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button