Մեկնարկ

1000-ով ավելի իններորդցի

Կարո Նասիբյան (ԳԹԿ փոխտնօրեն)

Այս տարի ևս 9-րդցի շրջանավարտները հայոց լեզվի քննությունը կհանձնեն կենտրոնացված, հանրահաշվի քննությունը՝ ոչ. այս տարի որոշվեց հանրահաշվի հարցում փոփոխություն չանել, բայց դա չի նշանակում, որ հարցը օրակարգում չէ:

Հայոց լեզվի թեստի գնահատման կարգում փոքրիկ փոփոխություն կա (լսել զրույցում)…Փետրվարի 1-ից սկսվում է 9-րդ և 12-րդ դասարանցիների քննությունների հայտագրման գործընթացը. 12-րդցի դիմորդների համար ժամկետը փետրվարի 1-ից մարտի 15-ն է, իններորդցիների համար՝ փետրվարի 1-ից մարտի 10-ը (մանրամասները՝ զրույցում):

Միքայել Հովհաննիսյան (արաբագետ)

Ընդունված է համարել, որ արևելագիտությունը կայսերական գիտություն է. նույնիսկ անվանումից է երևում, որ սա ինչ-որ դիրքից արվող նկարագրություն է՝ արևմուտքից արվող նկարագրություն: Դա պայմանավորված է  առաջին հերթին նրանով, որ այն ձևավորվել է գաղութատիրական ժամանակահատվածում, որովհետև երբ եվրոպական երկրները գաղութացրին արևելյան բազմաթիվ տարածքներ, անհրաժեշտություն առաջացավ այդ ամբողջը նկարագրելու, ինչի արդյունքում էլ ձևավորվեց այս գիտությունը, իսկ ավելի ճիշտ՝ գիտությունների համալիրը:

Արևելագիտությունը հսկայական տիրույթ է թե՛ աշխարհագրորեն, թե՛ դիսցիպլինաների տեսանկյունից, որովհետև մենք խոսում ենք Մերձավոր Արևելքից մինչև Հեռավոր Ասիա ընկած տարածաշրջանի մասին և խոսում ենք այդ տարածաշրջանի պատմության, գրականության, լեզվի, կրոնի, աշխարհագրության մասին…

Ցուցադրել ավելի
Back to top button