9-11

Ուղևորի օրենսգիրքը

Հայաստանում երևեկության մեջ մասնակցության թվով երկրորդ տեղում՝ հետիոտներից հետո, ուղևորներն են: Ուղևոր է կոչվում այն մարդը, որը երթևեկում է մասնավոր մեքենայում, ավտոբուսում, միկրոավտոբուսում:

Ուղևորը, գտնվելով երթևեկության մեջ, պարտադիր պետք է ամրակապվի անվտանգության գոտիով, եթե սրահում կան երեխաներ, ապա ամրագոտիները պետք է հարմարեցված լինեն նաև նրանց: Եթե երեխաները 7 կամ ավելի փոքր տարիքային խմբում են, ապա նրանց համար կա անվտանգության այլ համակարգ՝ carseat:

Կարևոր է իմանալ, որ տրանսպորտից իջնելուց հետո, եթե փողոցը հատելու անհրաժեշտություն կա, ապա այն պետք է հատել ավտոբուսի կամ երթուղայինի հետև հատվածից: Դիմացից հատել չի թույլատրվում, քանի որ երկրորդ գոտիով երթևեկող մեքենայի համար, տվյալ դեպքում հետիոտն դարձած ուղևորը, անտեսանելի է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Տրանսպորտին սպասելիս՝ չի թույլատրվում անցնել կանգառակետի սահմաններից դուրս, այդտեղից իջնել կամ բարձրանալ ավտոբուս, միկրոավտոբուս: Հայաստանում երբեմն պատահում է, որ վարորդները կանգառ են կատարում կանգառասրահից բավական հեռու, ինչը, բնականաբար, խախտում է համարվում: Նմանատիպ կանգառը երբեմն մարդկային կյանքեր է արժենում և քիչ չեն եղել դեպքեր, երբ ավտոբուսից իջնելիս կամ ավտոբուս բարձրանալիս վրաերթ է տեղի ունեցել:

Ցուցադրել ավելի
Back to top button