Մեկնարկ

Մասնագիտություն ենք ընտրելու

Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից սկսած ՀՀ տարբեր մարզերի և Երևանի թվով 10 դպրոցում մեկնարկեց փորձնական մի ծրագիր, որի նպատակը մասնագիտական կողմնորոշման հարցում 8-11 դասարանցի պատանիներին օգնելն է: Այդ դպրոցներում սկսեցին գործել մասնագիտական կողմնորոշման ակումբներ. ՀՀ շուրջ 829 աշակերտ մասնակցել է ակումբներում կազմակերպված դասընթացներին, ստացել գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

 Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ․) շրջանակում:

Օրերս ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ ամփոփվել են փորձնական ծրագրի արդյունքները:

Ծրագրի մասին զրուցել ենք ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի, «Սեյվ դը չիլդրեն Հայաստանի» Կրթության և երիտասարդության հարցերով փորձագետ Իռեն Սարգսյանի և Երևանի Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի տնօրեն Ծովինար Մելքումյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button