Մեկնարկ

Ճարտարապետ–դիզայներ՝ գեղեցիկ, խոստումնալից, արդիական մասնագիտություն

Վրույր Քոչարյան (ճարտարապետ–դիզայներ)

Երբ հետհայացք եմ նետում, մտածում եմ, որ այլ մասնագիտություն ընտրելու տարբերակ չի էլ եղել։ Բնականաբար, եղել են մասնագիտություններ, որոնցում փորձել եմ ինձ տեսնել և․․․չեմ տեսել։

 Իմ մասնագիտության ընտրությունը 15–16 տարեկանում է եղել։ Այդ տարիներին սեր ունեի քաղաքների, գյուղերի մակետներ պատրաստելու, հետո հասկացա, որ այդ սերն ինձ տանում է դեպի ճարտարապետություն։ Դեռ փոքր տարիքից, հիշում եմ, երբ մեր բակում մի տեղ ցեմենտ ու ավազ էին դատարկում ու պետք է շինարարություն սկսեին, ես ենթագիտակցորեն հետևում էի այդ շինարարության ողջ ընթացքին։

Դժվար է խորհուրդ նրան, ով կանգնած է այդ շեմին/մասնագիտություն ընտրելու/ և ուղղորդված չէ ներքուստ։ Կարևոր բան է մասնագիտությունը․ ծախսել ժամանակ, որը ամենաթանկ բանն է մեր օրերում, և ընտրել մասնագիտություն հետո չկիրառելու համար, ամենամեծ սխալն է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button