9-11

Ի՞նչ անակնկալներ է մատուցում եղանակը վարորդներին

Օրեր առաջ Երևան-Սևան մայրուղում վթարաշար էր տեղի ունեցել՝ ձնաբքի պատճառով շուրջ 35 մեքենա բախվել են էին իրար:

Եղանակային պայմանները երթևեկության մեջ իրավիճակը փոխում են դեպի վատը՝ նոր արտակարգ իրավիճակներ մտցնելով երթևեկության մեջ:

Եղանակային պայմաններին, իրենց վատ գործը կատարելու հարցում, օժանդակում են նաև վարորդները՝ երթևեկում են ամառային անվադողերով: Ամառային անվադողերով մերկասառույցի վրա մեքենան դառնում է անկառավարելի և արդյունքում ստեղծվում է վթարային իրավիճակ:

Նման եղանակային պայմանների համար կարևոր է նաև տեսանելիությունը՝ թե ինչ հեռավորությունից է ճանապարհը տեսանելի վարորդի համար: Տեսանելիության հետ կապված որոշիչ դեր է կատարում նաև մառախուղը:

Առաջին հորդորը վարորդներին նման եղանակային պայմաններից ելնելով ոչ մի դեպքում չգերազանցել արագությունը: Ընդ որում, այն արագությունը որը հարիր է տվյալ իրավիճակին, այլ ոչ թե այն՝ ինչ ցուցադրված է ճանապարհի այդ հատվածին:

Ցուցադրել ավելի
Back to top button