9-11

Երբ ձնահոսքի վտանգ կա

Ձնահոսքը լեռնային բարձունքների թեք լանջերից ծանրության ուժի ազդեցության տակ ձյան մեծ զանգվածի գահավիժումն է։
Այն խիստ վտանգավոր է դահուկորդների, ալպինիստների, արշավախմբերի համար, որոնք գտնվում են լեռներում և կարող են հայտնվել ձնահոսքի ազդեցության տակ:

Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հատվածները։

Դժբախտ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել եղանակի տեսությանը և չգտնվել ռիսկային տեղամասերում: Անհրաժեշտ է տիրապետել ձնահոսքերից պաշտպանվելու անվտանգության տարրական հմտություններին:

Նման վտանգավոր վայրում գտնվելիս ունենալ ձնահոսքային ուսապարկ, որը հագեցած է փչվող բարձիկների համակարգով և անհրաժեշտության դեպքում օգնում է մնալ ձնահոսքի մակերևույթին:

Ձնահոսքի մեջ հայտնվելու դեպքում առաջին հերթին պետք է ազատվել բեռից ու ծանր իրերից, կատարել այնպիսի շարժումներ, ինչպիսիք արվում են լողալու ժամանակ:
Ձնահոսքի դադարից հետո անհրաժեշտ է առաջին հերթին ազատել դեմքն ու կուրծքը, որպեսզի հնարավոր լինի շնչել:

Ցուցադրել ավելի
Back to top button