Ռադիոլաբ

Երեխաներն ամեն ինչ հրապարակում են իրենց մասին. Անդրեյ Սիդենկո

Այսօր,  կրկին, փորձելու ենք հասկանալ, թե ինչպես հաղորդակցվում մեծահասակներն ու երեխաները թվանշային աշխարհում։ Մեր փորձագետը մանկական առցանց անվտանգության տեխնոլոգիաների մասնագետ, իմֆորմատիկայի ուսուցիչ Անդրեյ Սիդենկոն է։

Երեխաների   անվտանգությունը համացանցում միշտ  արդիական է վիրտուալ անվտանգություն ապահովողների և ծնողների համար։ Կիբեռսպառնալիքները շարունակ փոխվում են՝ ամեն տարի նոր ձև ստանում։Փոխվում են նաև երեխաների նախասիրությունները կիբեռտիրույթում։


«Աղբյուրների կատեգորիաներով՝  դա տեսագրությունների և ձայնագրությունների հետ կապ ունեցող բովանդակությունն է։ Այսինքն՝ նրանք  նայում են Youtube, բլոգերներին, նայում են հոլովակներ, հարցազրույցներ, լսում են երաժշտություն։ Սոցցանցերի՝ մեսինջերների կատեգորիան է, որտեղ նրանք կարող են շփվել,  և նորություններ իմանալ»,- նշում է մասնագետը։ 

Դրանց մեջ մտնում են նաև կոմերցիոն ուղղվածության կայքերը, առցանց թերթերը և համակարգչային  խաղերը՝ հարթակները օնլայն խաղերի համար։Սոցցանցերի դեպքում պետք է նշենք, որ ընտրությունը խիստ տարբեր է։ Ամեն տարիքային խումբ նախընտրում է իրեն հետաքրքրող հարթակը։

«Եթե տարրական դասարաններում հիմնականում ընտրում  են TikTok-ը որտեղ կարճ տեսահոլովակներով բովանդակություն կարելի է հրապարակել, ապա ավագ դպրոցում սովորողներին հետաքրքրում են Instagram-ը, Vkontakte-ն, Facebook-ն ու  անկախ տարիքից, բոլորը նայում են Youtube»։
Երեխաներն  սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել առցցանց  հարթակներում, ինչը նշանակում է, որ կիբեռհանցագործները նրանց հասնելու ամենատարբեր ձևեր ու  միջոցներ են մշակում։

  «Օնլայն հանցագործությունների ձևաչափերն ու մոտեցումներն ընթացքում  փոխվում են։ Իմ փորձից կարող եմ ասել, որ երեխաները տեղյակ են այս խաբեություններին, գիտեն, թե ինչ կարող է իրենց սպառնալ , բայց երբեմն  նոր ձևերն ու մոտեցումները չեն տարբերակում չգիտեն դրանց մասին․ օրինակ՝ ֆիշինգային կայքերի , SMS-ների, զանգի միջոցով փող շորթելու մասին »։

Երեխաների անտեղյակությունը հանգեցնում  է նրան, որ վերջիններս տրամադրում են անձնական շատ տվյալներ, որոնք էլ հետագայում օգտագործվում են տարատեսակ հանցագործությունների ժամանակ։
«Կցանկանայի շեշտել, որ երեխաներն իրենք էլ հաճախ շատ տեղեկատվություն են հրապարակում իրենց մասին։ Դա կոչվում է oversharing, երբ ցանցում ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ հրապարակվում է․և՛ բնակարանի դասավորվածությունը ցույց տվող լուսանկարներ, և՛ բնակվելու վայրը, և՛ հեռախոսահամարը, դպրոցի հասցեն կամ համարը»։

Երբեմն երեխաներն այսքանով չեն սահմանափակվում և լուսանկարում են ծնողների կարողությունը, մեքենան, տան արժեքավոր իրերն ու առարկաները։ Սա հենց այն տեղեկատվությունն  է, որը բավարարում է հանցագործներին և այդ ճանապարհով նրանք կարող են գտնել երեխաներին։  

Փորձը ցույց է տալիս, որ  10-ից 2-ը լսում են ծնողներին և իրենց մասին ոչինչ չեն հրապարակում։ Սակայն մնացած 8-ը գուցե շարունակեն անել այնպես, ինչպես անում էին նախկինում։  նման դեպքերի համար Անդրեյ Սիդենկոն մի քանի խորհուրդ ունի։ Եթե ի վերջո որոշել եք հրապարակել ձեր անձնական տվյալները, ապա դա գոնե արեք փոքր չափաբաժնով։ Այնքան, որ հնարավոր չլինի ոչինչ կռահել տրամադրված տեղեկատվությունից։

«Եթե լուսանկարի վրա նշում եք  աշխարհագրական դիրքը, ապա փորձեք տեղանքն ավելի ընդհանուր ներկայացնել, օրինակ՝  նշեք միայն քաղաքի անունը առանց հասցեի և մի գրեք, թե որտեղ արվել լուսանկարը։ Կամ շրջանը կամ մոտակայքում գտնվող որևէ հասարակական, ճանաչված տեղ պետք չէ նշել։ Ես խորհուրդ կտայի կրկին նշել ամբողջ քաղաքը »։

Երկրորդը՝ սոցցանցերի գաղտնիության կարգավորումներն են։ Այս դեպքում էլ կարելի է ընտրել, թե անձնական տվյալներից որը կարող է տեսանելի լինել բոլորին, որը՝ ընկերներին և որը՝ միայն ձեզ։

«Նույնը նաև Instagram-ի դեպքում՝ խորհուրդ ենք տալիս երեխաներին  կարգավորումներում հաշիվը փակ դարձնել և իրենց նկարները թույլ տալ դիտել նրանց, ում իրենք ավելացրել են, որպեսզի հնարավոր չլինի կողքից նայել, ինչ է հրապարակում երեխան։ Չնայած, այս խնդիրը  միայն երեխաներին չի վերաբերվում»։

Վիրտուալ սպառնալիքներն այդքան անհանգստացնող չէին լինի, եթե դրանք ուղիղ կապ չունենային   կյանքի անվտանգության հետ։ Փորձագետը ծնողներին խորհուրդ է տալիս , անկախ երեխայի տարիքից՝ հետևել նրանց գործունեությանը սոցցանցերում։

Ցուցադրել ավելի
Back to top button