Մեկնարկ

Մարդու ուղեղը՝ ամենաբարդ համակարգիչ

Գայանե Ղուկասյան
կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող, կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կենսաբանության միջազգային օլիմպիադայի հանձնաժողովի ազգային համակարգող

Եթե 20–րդ դարը ֆիզիկայի զարգացման դար էր, ապա 21–րդ դարը կենսաբանության դար է։ Շատերը, իհարկե, դրա հետ չեն համաձայնում, բայց սա իմ կարծիքը չէ, սա որոշակի պատկան մարմինների գնահատական է։ Որոշ կազմակերպություններ, օրինակ, Եվրոպայի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, պարզապես փաստում է, որ 21–րդ դարը կենսաբանության  զարգացման դար է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչներն ասում են՝ ո՛չ, ո՛չ, ո՛չ, մե՛նք ենք ամենակարևորը, բայց ես պետք է պարզապես ասեմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաներն էլ, այդ գաղափարները, մտքերը, մարդ արարածի ուղեղում են ծագում ու  զարգանում, և եթե այդ ուղեղի կառուցվածքն ու գործունեությունը հասկանանք, ապա ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ավելի լավ կզարգանան։

․․․Կյանքը, բնությունը հրաշք է, և կենսաբանության հմայքն այն է, որ այսքան տարի անց էլ ամեն օր նոր տեսակներ են հայտնաբերում, մոլեկուլային մակարդակով՝ կենսագործունեության նոր ուղիներ պարզում։ Դա, իսկապես, հրաշք է։

Հրաշքն այն է․ որ մեկ ԴՆԹ–ի մոլեկուլում  կոդավորված է քո ողջ կյանքը․․․ Դուք պատկերացնու՞մ եք, այդ ողջ ինֆորմացիան կոդավորված է, և դա էլ բավական չէ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button