Մեկնարկ

Չի կարելի սերը երկրորդել. Աշոտ Բլեյան

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

«Մասնագիտական կողմնորոշումը սահմանված չէ, իրականում, կարող է պարզվել, դա հենց մանկավարժությունն է. այսինքն՝ անձն է, անհատն է, որը պետք է դրսևորվեր, այդ թվում՝ նաև դպրոցական կյանքում, պետք է իրեն գտներ, ճանաչեր:
Ցավոք սրտի, հանրակրթությունը, օգտագործելով պետական լծակը(պետության անձից է, չէ՞, հանդես գալիս, մենք գործ ունենք պետական դպրոցի հետ), երեխայի ուժերը քամում է, բայց ուղղված չէ անհատի ինքնաճանաչմանը, այն բանին, որ երեխան ինքն իրեն ճանաչի, դրսևորի, հասկանա՝ ի՛նչն է սիրում, ի՛նչն է լավ ստացվում, ինչը լավ է ստացվում՝ դրանով շատ զբաղվի:
Մասնագիտություն ընտրելիս չի կարելի սերը երկրորդել, որևէ կարգով գնալ գործարքի, որովհետև եթե սիրում է, եթե ձգում է, էդտեղ իր ուժեղ կողմերն են, էդտեղ ինքը կներդնի իր ուժերը: Հա՛, դժվար պիտի լինի էդ ճանապարհը, բայց սիրով անցեք այն»։

Ցուցադրել ավելի
Back to top button