9-11

Բալային համակարգի առաջին պտուղները․ երթևեկության մեջ դրական տեղաշարժ կա

Արդեն 2 ամիս է, ինչ բալային համակարգ ասվածը մասամբ ուժի մեջ է մտել ու արդեն հայաստանյան երթևեկության մեջ դրական տեղաշարժեր են նկատվում։

Տուգանային միավորների ներդրման արդյունքում հունվար և փետրվար ամիսներին մոտ 350-ից ավել վարորդ զրկվել է վարորդական վկայականներից։ Ի դեպ, պետք է նշել, որ վարորդները զրկվել են վարորդական իրավունքից ոչ թե տուգանային միավորների պակասեցման արդյունքում, այլ կատարել են կոպիտ խախտումներ՝ երևեկել են ոչ սթափ, գերազանցել են արագությունը և այլն։ Նման կոպիտ խախտումների արդյունքում վարորդը կարող է վարորդական իրավունքից զրկվել մինչև 2 և ավել տարիներով։

Երկու ամիսների ընթացքում տեսահսկման սարքերով արձանագրվել է մոտ 50 հազար վարչական տուգանք, իսկ տուգանային միավորների նվազեցում պարունակող դեպքերը եղել են մոտ 14 հազար։ Հստակ է, որ խախտումների մոտ 30 տոկոսն է պարունակում տուգանային միավորներ։

Երկու ամսվա արդյունքներով շուրջ 40-50 վարորդ արդեն 9 միավորի շեմն անցել է, սակայն իրենց վարորդականը դեռ չի կասեցվել, որովհետև այս գործընթացի համար կան հստակ ժամանակահատվածներ ու իրավական մեխանիզմներ։

Չնայած, բազմիցս նշվել է, որ ճամապարհային երթևեկության դեպքում հստակ կանխատեսումներ հնարավոր չէ անել, թե ինչ աճ կամ հետընթաց կարող է գրանցվել, բայց Սերգեյ Ղահրամանյանը նշում է, եթե այս վերահսկողությունը շարունակվի և սեպտեմբերից այն ամբողջապես կիրառվի, ապա հնարավոր կլինի կանխատեսել, որ առաջիկա տարիները հայաստանյան փողոցները կդառնան ապահով։

Ցուցադրել ավելի
Back to top button