Մեկնարկ

Տեխնոլոգիան չի կարող փոխարինել ուսուցչին

«Մեկնարկ» ծրագրի հյուրը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն է:
Պատրա՞ստ էր կենտրոնը արտակարգ իրավիճակում հեռավար կրթություն կազմակերպելու գործին, որո՞նք են հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ ձեռքբերումներն ու առաջնային լուծում պահանջող խնդիրները, կա՞ն տվյալներ հանրապետության դպրոցականների՝ հեռավար կրթության գործընթացում ներգրավվածության մասին, հնարավո՞ր է, ըստ մեր հյուրի, որ հեռավար կրթությունը գա փոխարինելու սովորական դպրոցական ուսուցմանը: Այս հարցերն ենք քննարկում զրույցի ընացքում:

Արտակ Խոսոսյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն

-Հնարավոր համարու՞մ եք, որ երբևէ հեռավար կրթությունը գա փոխարինելու սովորական դպրոցական ուսուցմանը:

-Այս պահին հնարավոր չեմ համարում, չնայած հիմա այն իրավիճակում ենք, որ տեսնում ենք՝ որոշ չափով փոխարինում իրականացնում է: Գուցե ապագայում, շա՜տ ապագայում կարող է այդպիսի բան լինել, բայց ապագա մասնագիտությունների վերաբերյալ հետազոտություններ կան, որտեղ, օրինակ, եթե դասախոսի մասնագիտություն այլևս չկա ըստ կանխատեսումների, ուսուցչի մասնագիտությունը կա, որովհետև հանրակրթությունը զուտ գիտելիքի փոխանցում չէ. այն ունի նաև դաստիարակության ֆունկցիա, սոցիալիզացիայի ֆունկցիա, որը հեռավար միջոցներով հնարավոր չէ տալ աշակերտին: Թիմային աշխատանքի հմտություններ, պատասխանատվություն, պարտաճանաչություն. սրանք այլ կերպ, քան դպրոցում, հնարավոր չէ իրականացնել: Դպրոցը մնալու է, ուսուցիչը մնալու է, ուսուցի դերը միշտ մեծ է լինելու:
Տեխնոլոգիան գործիք է, այն չի կարող փոխարինել մարդուն, մարդկային շփմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button