Ռադիոլաբ

Չիպերն ու ապագայի տեխնոլոգիաները․ Կամուրջ Սիլիկոնյան հովտից

 Նախորդ Ռադիոլաբից արդեն գիտենք,  որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն սկսել է Hitech Talks` տեխնոլոգիական զրույցների շարքն ու այս անգամ  HiTech Talks-ի վիրտուալ ստուդիայում է Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը։  

Սիլիկոնյան հովտի մասին  շատերն են լսել, հավանաբար դիտել են ֆիլմեր ու տեղյակ են, թե ինչ դեր ու նշանակություն   ունի այն՝՝՝ համաշխարհային ՏՏ ոլորտում։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի հարևանությամբ գտնվող այս տարածքում՝ Սիլիկոնյան հովտում,  կարելի է ասել, բնակվում են աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական ձեռնարկությունները։ Կյանքի են կոչվում բազմաթիվ ստարտափներ։

2013 թվականի տվյալներով՝ այստեղ իրենց գործունեությունն են ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ  250 000 մասնագետ։ Սիլիկոնյան հովտի ձևավորմանը նպաստեցին նաև գիտահետազոտական մի շարք ուսումնասիրություններ՝ Սթենդֆորդի համալսարանի մասնակցությամբ։ 
Այստեղ են տեղակայված այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Adobe Sistems-ը, eBay-ը, Intel-ը, Yahoo-ն, Facebook-ը, Tesla Motors-ն ու  այլ կազմակերպություններ։

Ստեղծվեց մի յուրօրինակ տեխնոլոէկոհամակարգ, որտեղ, Հայաստանն ու հայկական ընկերությունները նույնպես    Հովտի լիիրավ <<քաղաքացի>> դառնալու նախադրյալներ ունեն։
Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը նշում է, որ Սիլիկոնյան հովտում էլ զարգացումը միանգամից տեղի չի ունեցել։ Սկզբում միացել են համացանցին, հետո ստեղծել սմարթֆոններ ու թաբլեթներ, հիմա հերթը IOT-ինն է՝ իրերի համացանցինը։


Ցուցադրել ավելի
Back to top button