Ռադիոլաբ

Մարզերում շարունակելու ենք հեռավար ուսուցումը․ Ամալյա Եղոյան

 Մեր եթերում արդեն պատմել ենք, թե հայկական IT ընկերություններն ինչպես են հաղթահարում Covod19-ի հետ ի հայտ եկած խնդիրները։ Տնտեսական խնդիրները, գուցե, դեռ զգալի դժվարություններ չեն պատճառում, իսկ հեռահար աշխատանքն արդեն իսկ խնդիր է, բայց հայկական ընկերությունները պատվով են դուրս գալիս այս իրավիճակից, օրինակ՝ Picsart-ը։ Իսկ ի՞նչ  են անում տեխնոլոգիական կրթական կենտրոնները։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շենքը

Վերջին շրջանում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մարզային,   Վանաձորի և Գյումրիի տեխնոկենտրոնները, ոչ միայն համախմբում են IT ըներություններին, այլ նաև դասընթացներ են անցկացնում մարզերը տեխնոլոգիապես զարգացնելու ուղղությամբ ։

ՁԻՀ մարզային ծրագրերի պատասխանատու Ամալյա Եղոյանը նշում է, որ Covid19-ը չէր կարող չազդել նաև իրենց գործունեության վրա։ Սակայն, շատ արագ են կողմնորոշվել՝ ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը։

Արդեն տևական ժամանակ է բոլոր դասերը տեղափոխվել են առցանց տիրույթ։ Առաջին հայացքից պարզ ու հեշտ թվացող այս գործընթացը, սակայն, լի էր խոչընդոտներով։

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքը

«Եթե խոսում ենք Երևանից դուրս,  Գյումրիից ու Վանաձորից դուրս այլ մարզերի մասին, շատ լուրջ մարտահրավերներ և խնդիր է սարքավորումների առկայությունը։ Հարցումներ կատարեցինք մեր ուսանողների, նոր դիմորդների շրջանակում, պարզեցինք, որ մարզերի ուսանողները պատրաստ են ընդունել առցանց կրթության մարտահրավերը, հետո խոսեցինք մեր դասախոսների հետ, ովքեր երևանյան տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչեր են։ Վերջիններս էլ; սիրով համաձայնեցին մատուցել առցանց գործիքակազմի միջոցով։  Միֆ է այն հանգամանքը, որ մարզերի երիտասարդները դեռևս պատրաստ չեն տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ մասնակցել տեխնոլոգիական դասընթացների։ Իհարկե, կան դժվարություններ, սակայն շատ արագ ադապտացվեցին»,-նշում է Ամալյա Եղոյանը։

Հեռավար ուսուցման ձևաչափն անգամ չի ազդել ուսանողների թվի աճի վրա։ Ամալյա Եղոյանը նշում է, որ վերջին ամսվա ընդունելության արդյունքները զարմացրել են բոլորին՝ հիմա արդեն բոլոր մարզերից ունեն մոտ 30 նոր ուսանող։ Ներկա պահին դասընթացներին մասնակցում է մոտ 250 ուսանող։

Ցուցադրել ավելի
Back to top button