Լուրեր

Վարդենիսում հիմնվում է նոր զբոսայգի

Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: Վարդենիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Ծառատունկ կատարվել է նաեւ Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտին կհասցվի առաջիկա օրերի ընթացքում:

«Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ այստեղ ծրագրվել է տնկել շուրջ 4000 հատ հացենու տնկիներ: 200 հատ դեկորատիվ ծառատեսակներ էլ տնկված են քաղաքի փողոցներում: Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են համայնքապետարանի եւ համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ, բազմաթիվ կամավորներ: Առաջիկա օրերի ընթացքում կիրականացնենք ծառատնկման երկրորդ փուլը:Ապագա զբոսայգում նախատեսվում է նաեւ ոռոգման համակարգի կառուցում: Համայնքապետարանը ստանձնում է ծառերի հետագա խնամքը:Վարդենիսի կոմունալ ձեռնարկության այգեպանները կանեն հնարավորը, որպեսզի ապահովվի տնկիների կենսունակությունն ու հետագա աճը»,-ներկայացրել է Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button