Լուրեր

Երեւանի մանկապարտեզների վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագիրը մտել է գործնական փուլ

Հունիսի 2-ին Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում հայտարարվել է թվով 12 մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման մրցույթը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ծրագրի իրականացման նպատակով Երևանն առաջին անգամ միջազգային դոնոր կազմակերպությունից՝ Եվրոպական ներդրումային բանկից, վերցրել է ոչ սուվերեն վարկ:

Նախատեսում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ու Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներն օգտագործել Երևան քաղաքի ենթակայությամբ գտնվող մի շարք մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ս/թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի իրականացումից հետո սեյսմակայուն, էներգաարդյունավետ և վերանորոգված մանկապարտեզները կհանձնվեն շահագործման՝ ապահովելով բարեկեցիկ մանկություն տարբեր վարչական շրջաններում մանկապարտեզ հաճախող մեր փոքրիկների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button