Լուրեր

Ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ են հրապարակել

Ադրբեջանական հաքերները հրապարակել են շուրջ երկու հազար կորոնավիրուսով վարակակրի անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Այս անգամ անձնագրային տվյալներ չկան, հայտնում է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք

Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ ԵՆթադրում եմ, նույն ձեւով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, փախնելով Կուբատլիից»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button