Լուրեր

Ինչպե՞ս չպարտվել տրոյացի-ստիլերների դեմ «խաղում»

Գաղտնաբառերի հատուկ տրոյացի-ստիլերները (Password Stealer) գողանում են Steam, Battle.net, Origin, Uplay, Epic Games Store խաղային հարթակների օգտահաշիվները։ Այս հարթակներն ունեն բազմամիլիոնանոց լսարան, սրանց շուրջ պտտվում են մեծ գումարներ, և, բնական է, որ դրանք հետաքրքրում են չարագործներին։

Ինչպես նշում են «Կասպերսկի» ընկերության փորձագետները, ստիլերը շատ նման է բանկային տրոյացու՝ այն գողանում է արդեն համակարգչում պահված տեղեկատվությունը. օրինակ, դիտարկչում (բրաուզերում) գրանցված մուտքանունները և գաղտնաբառերը, cookie-ֆայլերը և վարակված սարքի կոշտ սկավառակի այլ ֆայլերը։

Հաճախ ստիլերները (օրինակ՝ Kpot տրոյացի-ստիլերը) փոստային սպամի միջոցով, որոնք, օգտագործելով խոցելիությունները (օրինակ՝ Microsoft Office-ում), նամակին կցված ֆայլերի միջոցով համակարգիչ են ներբեռնում վնասաբեր ծրագիրը։  Այնուհետև ստիլերը կառավարող սերվեր է ուղարկում համակարգչում տեղադրված ծրագրերի մասին տեղեկատվությունը և ի պատասխան ստանում հետագա գործողությունների ցանկը։ Դրանց թվում է, օրինակ, cookie-ֆայլերը, Telegram-ի և Skype-ի օգտահաշիվները գողանալու հնարավորությունը։ BetaBot վնասաբեր ծրագիրն այլ կերպ է աշխատում. եթե օգտատերն այցելում է URL (կայք), որը պարունակում է որոշակի բանալի բառեր (օրինակ, ցանկացած հասցե, որը պարունակում է uplay կամ origin բառերը), վնասատուն միացնում է այդ էջերի ձևերից տվյալների հավաքագրումը։ Այդպիսով, օգտահաշվի՝ նման կայքում մուտքագրված մուտքանունն ու գաղտնաբառը կհայտնվեն չարագործների մոտ։ Հատկանշական է, որ տրոյացիները ոչ մի կերպ իրենց չեն մատնում համակարգչում։

Տրոյացի-ստիլերներից պաշտպանվելու համար հարկ է կիրառել երկգործոն իրավազորում։ Եթե օգտատիրոջ օգտահաշիվը պաշտպանված է այդպես, ապա գողացած մուտքանունն ու  գաղտնաբառը բավարար չեն լինելու օգտահաշիվ մուտքի համար։ Չի կարելի ներբեռնել կռեկեր, չիտեր և մոդեր կասկածելի և կոտրած ծրագրեր առաջարկող կայքերից, որտեղ հաճախ վնասատուներ են հանդիպում։ Անհրաժեշտ է օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, և չանջատել հակավիրուսը խաղի ժամանակ, ինչը մինչ այդ քնած ստիլերին չի տալիս գաղտնաբառեր գողանալու հնարավորություն։ Եթե հակավիրուսում կա հատուկ խաղային ռեժիմ, այն, ամենայն հավանականությամբ, հակավիրուսին թույլ չի տա գերբեռնել համակարգիչը խաղի ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button