Լուրեր

Քննությունների անցակցման կարգը․ ներկայացում է ԿԳՄՍ նախարարը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է, թե որ օրերին բուհերի ընդունելության որ քննություններն են անցկացվելու։

Ըստ նախարարի, դրանք անցկացվելու են հետևյալ հերթականությամբ․

  • Հուլիսի 2 – օտար լեզուներ՝ «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Իտալերեն», «Իսպաներեն»,
  • Հուլիսի 4 – «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»,
  • Հուլիսի 6 – «Մաթեմատիկա»,
  • Հուլիսի 8 – «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»։

Հարությունյանի խոսքերով՝ թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները դիմորդները կիմանան էլեկտրոնային փոստով։ Նախարարը նշել է, որ լինելու են անցագրեր, որոնք կարելի է քննական կենտրոններ ներկայացնել նաև հեռախոսով։

«Պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոններ գնալուց»,- ասել է նախարարը։

Հարությունյանի խոսքով՝ բուհական ընդունելության քննությունների կենտրոններում առավելագույնը 1 ուղեկցորդ պետք է ունենա դիմորդը։ Իսկ կենտրոնի մոտ գտնվող տարածքը, ըստ Հարությունյանի, անհրաժեշտ է լքել դիմորդին տեղ հասցնելուց հետո։ Այս ամենին, ըստ Հարությունյանի, խիստ հետևելու են ոստիկանությունը և ՏԻՄ ներկայացուցիչները։

Նախարարը կոչ է արել այդ ընթացքում խիստ պահպանել պարետատան ցուցումները և հակահամաճարակային կանոնները ու թվարկել այն դպրոցները, որտեղ անցկացվելու են քննությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ցուցադրել ավելի
Back to top button