9-11

Վարորդական իրավունքի քննության ընթացակարգի փոփոխությունը կնպաստի լավ վարորդներ ունենալուն․ Սերգեյ Ղահրամանյան

Ապրիլ ամսին որոշում ընդունվեց փոփոխության ենթարկել վարորդական իրավունքի համար անցկացվող քննության ընթացակարգում։ Նախաձեռնությունը ուժի մեջ կմտնի ընդունման օրվանից 6 ամիս անց՝ հոկտեմբերին։

Փոխվելու է տեսական քննական թեստի հարցերի քանակը և շտեմարանը։ Նախկին 10 հարցի փոխարեն լինելու է 20 հարց, իսկ նախկինում 9 ճիշտ պատասխանի փոխարեն անցողիկ է համարվելու 18 ճիշտ պատասխանը։

Գործնական քննությունը անցկացվելու է և՛ ավտոդրոմում, և՛ քաղաքային երթևեկության պայմաններում։ Ըստ փորձագետ Սերգեյ Ղահրամանյանի, վերջինս կարևոր է, քանի որ այն ինչ սովորում ես և այն ինչ կա երթևեկության մեջ իրականում, տարբեր են։

Ցուցադրել ավելի
Back to top button