Լուրեր

Ջերմուկի զբոսայգին ժամանակակից ու բարեկարգ տեսք կունենա

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից հայտնում են, որ Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա։

Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու  և սանհանգույցի կառուցման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 215 մլն. դրամ:
 
Ըստ հաղորդագրության՝ 12 հեկտար մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝  ՀՀ կառավարության միջոցներով:

Ցուցադրել ավելի
Back to top button