Մեկնարկ

Պատմաբանի մասնագիտությունը՝ միշտ ակտուալ

Կարծում եք, որ ամե՞ն ինչ գիտեք պատմաբանի մասնագիտության մասին, և բացահայտելու բան առանձնապես չկա՞: Լսեք պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ զրույցը և, հնարավոր է, փոխեք ձեր կարծիքը:
«Ո՞վ է պատմաբանը, ո՞րն է նրա խնդիրը և ի՞նչ տեղ ունի այս մասնագիտությունը ժամանակակից աշխարհում՝ անընդհատ նորացող մասնագիտությունների շարքում»,-այս հարցով սկսեցինք մեր զրույցը..
.
Վահրամ Թոքմաջյան-Ո՞վ է պատմաբանը: Իմ շատ սիրելի դասախոսներից մեկն ասում էր. «Պատմությունը տիրույթ է, ժամանակ է, արվեստ է, թատրոն է, իսկ պատմաբանը այդ թատրոնի թատերավարն է»:
Նորացվող մասնագիտությունների շարքում, թող մասնագիտական գոռոզամտություն չհնչի, բայց պատմաբանի մասնագիտությունը միշտ լինելու է ակտուալ՝ իրեն սպասարկող մյուս օժանդակ գիտություններով և այդ գիտությունների ամբողջությամբ:
Այլ բան է, որ մենք հիմա մի փոքր թյուր պատկերացում ունենք պատմագետի մասնագիտության մասին ու դիտարկում ենք դա որպես թվերի բազմույթի ու անընդհատ անունների հետ գործ ունեցող մարդու մասնագիտություն: Չէ. շատ վաղուց արդեն աշխարհում՝ զարգացած աշխարհում, այս մասնագիտությունը նորանոր բարձունքներ է նվաճում, և վաղուց պատմությունը թվերի ուսումնասիրություն չէ, այլ մշակույթի ուսումնասիրություն՝ իր լայն համատեքստում: Իսկ մշակույթ լինելու է այնքան, քանի դեռ կա մարդկային հասարակությունը…

Ցուցադրել ավելի
Back to top button