Լուրեր

5 միտք գրող Վարդգես Պետրոսյանից

Այսօր հայ գրող, արձակագիր Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է: Գրողը կդառնար 86 տարեկան:

Այդ առիթով ներկայացնում ենք գրողի՝ տարբեր ստեղծագործություններից հատվածներ, մտքեր:

  • Խոսել մարդիկ սովորում են մեկ – երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել, որը նրանց չի հաջողվում:
  • Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ պարտավորեցնում է նաև ապրել նրա չապրած տարիները:
  • Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Իսկ տխրությունը մատուցող չի, որ գա կամ գնա մատի շարժումով:
  • Կյանքում այնքան «ինչու»-ներ կան, որ եթե կողք-կողքի շարես, ավելի շատ կլինեն, քան աշխարհի բոլոր պատասխանները: Պարզապես հարկավոր չէ դրանք կողք-կողքի շարել…հարկավոր չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button