9-11

Արագության սահմանափակումը խցանումների պատճա՞ռ, թե՞ անվտանգ երթևեկության երաշխիք

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով հուլիսի 18-ից սկսած գրեթե մեկ ամիս է երևանյան բոլոր փողոցներում մեքենաների երթևեկության համար նախատեսված է առավելագույնս 60կմ/ժ արագություն։

Այս որոշումը շատերը միանշանակ չընդունեցին, անգամ շատ վարորդներ բողոքեցին, պատճառաբանելով, որ նման սահմանափակումները անհիմն են, երևանյան երթևեկության հետ կապված խնդիրները չեն կարող լուծվել և նման սահմանափակումները կաթվածահար կանեն մայրաքաղաքի եևթևեկությունը ու կդառնան խցանումների պատճառ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի հիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն այլ կարծիքի է: Ըստ փորձագետի, Երևանում չկան խցանումներ, եթե չկան ճանապարհային պատահարներ, վթարներ: Փոխարենը Երևանում կա դանդաղ ընթացք, ինչը, բացարձակապես, կապ չունի խցանումների հետ, այլ ուղիղ կապ ունի երևանյան փողոցների քանակի ու նոր երթևեկելի տարածքների բացակայության հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button