Մեկնարկ

Պարզագույն կանոններ՝ բնականոն կյանքի վերադառնալու համար

Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի նոր ուսումնական տարին, բայց ոչ թե սովորականի պես, այլ՝ COVID-19-ով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն:
Ի՞նչ պետք է իմանան դպրոցականները սեպտեմբերի 15-ին դպրոց ուղևորվելուց առաջ, որո՞նք են նրանց ներկայացվող պահանջները և ինչու՞ է պետք հետևել դրանց, ի՞նչ նորություններ կլինեն կրթական գործընթացի կազմակերպման առումով:


Այս հարցերի շուրջ զրուցում ենք «Մեկնարկ» ծրագրի հյուրի՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի հետ:

Անահիտ Մուրադյան

«Ես ուզում եմ մեր երեխաներին ասել՝ առաջնահերթություններ շարենք իրար հետևից. ի՞նչ ենք ուզում: Ուզու՞մ ենք դպրոց գնալ: Եթե ուզում ենք դպրոց գնալ, ուրեմն պետք է պահպանենք կանոնները, եթե չենք ուզում կանոնները պահպանել, շատ մեծ է հավանականությունը, որ տասը օրից հետո հիվանդացության շատ դեպքեր կունենանք և ստիպված կլինենք փակել դպրոցները: Ասենք, որևէ դասարանում վիրուսակիր երեխա կա, ի՞նչ է լինում. այդ դասարանը 14 օր դպրոց չի գալու, եթե դպրոցում վիրուսակիրների քանակը դպրոցի աշակերտների և անձնակազմի ընդհանուր թվի 10 տոկոսից բարձրանում է, ուրեմն դպրոցն է փակվում: Որպեսզի այսպիսի բաների առաջ չկանգնենք, դարձյալ վերադառնում ենք նույնին՝ անհրաժեշտ է պահպանել հիգիենիկ կանոնները»:

Ցուցադրել ավելի
Back to top button