Մեկնարկ

Զարմանքն ու հիացմունքը՝ կրթության կարևոր բաղադրիչ

Ապագա մասնագիտության ընտրության հարցում շատ կարևոր է սեփական նախասիրությունների աշխարհում կողմնորոշվելը, հստակեցնելը՝ ի՞նչն է մեզ հետաքրքրում, ի՞նչը՝ ոչ: Մեծերի ճիշտ միջամտությունն այս հարցում կարևոր է. ճիշտ՝ այսինքն չպարտադրող, բայց ոլորտ ու հետաքրքրություն բացահայտող:
Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնած «Յոթ սարի հետևում» հայրենագիտական, գիտակրթական մրցույթ-փառատոնը, որը կամփոփվի սեպտեմբերի 26-ին, հենց այդպիսին է՝ ոլորտ ու հետքրքրություն բացահայտող:

Այս փառատոնի շնորհիվ շատ դպրոցականներ իրենց մեջ հայտնաբերեցին հետազոտող հնագետի, բանահավաքի, մշակութաբանի, պատմաբանի: Այս ամենը՝ գուցե պարզապես որպես խաղ, իսկ գուցե նաև՝ որպես ապագա մասնագիտությու՞ն:
Փառատոնի, դրա արձագանքների, ընթացքի և ամփոփման մասին զրուցում ենք Հովհ. Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button