Լուրեր

ժամկետային զինծառայողը ոչինչ պատահական չի նկարում․շարքը նվիրված է միջազգային քաղաքական գործիչներին

Վահագն Հայրապետյանը Մարտունիի շրջանի ժամկետային զինծառայող է: 35 օր հերոսական պայքարներից հետո ստացել է վիրավորում: Վիրահատել են Ստեփանակերտում և տեղափոխել Երևան:
Բացի հայրենիքի պաշտպան լինելուց՝ Վահագը նաև Թերլեմեզյանի սան է, տաղանդավոր նկարիչ: 

2 օր առաջ սկսել է նկարել նոր շարք: Նկարներում ամեն մանրուք կարևոր է, Վահագը ոչինչ պատահական չի անում: Ասում է` շարքը կլինի շարունակական: 

Արագ ապաքինում մաղթենք Վահագին, իսկ վրձինը թող բեղուն լինի։

Վահագն Հայրապետյանը

Ցուցադրել ավելի
Back to top button