Լուրեր

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել

«Մատ տեռորին». Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել Շառլ Ազնավուրի հրապարակում:

Բարեգործական միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին:

Նախօրեին Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել էր, որ այսօր կանցկացվեն միաժամանակյա խաղի սեանսներ՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Միաժամանակ տեղի է ունեցել նաև Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրում և վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։

Ցուցադրել ավելի
Back to top button