Լուրեր

Բորելը շեշտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ընթացքում կարևորել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին  քաղաքական ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Բարձր ներկայացուցիչը երկու նախարարների հետ զրույցներում շեշտել է խաղաղության և հաշտության հաստատման կարևորությունը, և այդ համատեքստում միջազգային հումանիտար իրավունքի և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը»:

Բորելը  «հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը թույլ կտա ջանքեր գործադրել հակամարտության երկարատև խաղաղ կարգավորման ուղղությամբ և կանխել մարդկային հետագա տառապանքները»: «Նա շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հետագա մարդասիրական օգնություն ՝ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության կարիքները հոգալու համար, և արդեն իսկ տրամադրել է գրեթե 1 միլիոն եվրո անհապաղ օգնության համար», — նշվում է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button