Լուրեր

Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես ՏԱՍՍ-ն է փոխանցում, Ֆրանսիայի ղեկավարը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի երկարաժամկետ և արդարացի լուծմանը՝ հակամարտության գոտում գտնվող բոլոր կողմերի համար:

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ, հիշեցրել է Հայաստանի և նրա ժողովրդի հետ իր բարեկամության մասին և պատրաստակամություն հայտնել` գտնելու արդար, երկարաժամկետ և ընդունելի քաղաքական լուծում Լեռնային Ղարաբաղում բոլոր կողմերի համար », — ասված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button