ԼուրերՏեսանյութեր

Ոչ միայն Արցախի հայերը, այլև ողջ մարդկությունն է մեծ կորուստ կրել․ Քիմ Քրդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամի իր էջի սթորի բաժնում նկար է հրապարակել Դադիվանքից՝ բարձրաձայնելով սեփական տանից տեղահանված արցախցիների մասին:

«Ոչ միայն Արցախի հայերը, այլև ողջ մարդկությունն է մեծ կորուստ կրել: Սա հրաժեշտ է այս պահին: Եթե դուք տխուր եք, ապա պատկերացրեք, թե նրանք ինչ են զգում: Իրենց նախնիների տնից տեղահանված 120 հազար մարդ, որովհետև Թուրքիան հասավ իր ուզածին»,-գրել է Քիմ Քարդաշյանը: 

Նա իր հետևորդներին պատմել է, որ Դադիվանքի հոգևոր հովիվը հրաժարվել է լքել իր եկեղեցին:

«Ես այստեղ զենքը ձեռքիս կկանգնեմ, մինչև նրանք չսպանեն ինձ: Աստված պահպանի իմ ազգը»,- համաձայն Քիմ Քարդաշյանի գրառման՝ ասել է հոգևորականը: 

Քիմ Քարդաշյանը հայտնել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանուն Արցախի 1 միլիոն դոլար էր նվիրաբերել:

Ցուցադրել ավելի
Back to top button