Լուրեր

Զինվորների հիմնադրամն արդեն 104 ընտանիքի հատուցում է տրամադրել

«Զինվորների ապահովագրության հիմնադրամը» պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում: Նրանք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներն են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասել է «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 24-ին ևս նախատեսված է հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կլինեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ:

Ապագայի համար յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կկատարի մի քանի տասնյակ հատուցում: Հիմնադրամի շահառուներն են զոհվածի կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինները և երեխաները:

«Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում: Ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել  համապատասխան փաստաթղթային փաթեթ: Դրա համար այս պահին ներգրավված են մարզպետարանները և Երևանում՝ վարչական շրջանները, որպեսզի փաստաղթերը պատրաստելու գործին աջակցեն»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրենը:

Վարուժան Ավետիքյանը վստահեցրել է՝ ամեն ինչ արվում է, որ որևէ շահառու դուրս չմնա:

Ցուցադրել ավելի
Back to top button