Լուրեր

Ծածկոցներ են բաժանվում պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած հայրենակիցներին

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի կողմից պատերազմի առաջին իսկ օրվանից տրամադրվող օգնությունը կազմակերպվել և կազմակերպվում է մեր Հայաստանի, Ռուսաստանի, Սփյուռքի հայրենակից կամավորների, ընկերների, ծանոթների, Երևանի քաղաքապետարանի և վերջերս մեզ միացած Կարմիր խաչի միջազգային մարդասիրական կազմակերպության միջոցներով:

«Կարմիր խաչի կողմից տրամադրած ծածկոցները բաժանվում են պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած հայրենակիցներին: Կրկին շնորհակալ ենք մեզ աջակցողներին»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ցուցադրել ավելի
Back to top button