Ռադիոլաբ

AFscore. հավելված՝ հայկական ֆուտբոլի մասին

 AFscore հայկական ֆուտբոլին նվիրված հավելված է, որի միջոցով կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ու խաղերի մասին։

Հավելվածի համահեղինակ Ռոբերտ Մարկոսյանը նշում է, որ այստեղ տեղ են գտել Հայաստանի պրեմիեր լիգայի, առաջին խմբի, հավաքականի մասին բոլոր նորությունները:

Հայկական ֆուտբոլի մասին հավելված ստեղծելու գաղափարի հեղինակը Ռոբերտի ընկերն է՝ Արմեն Մելքումյանը:

«Միտքը իրա մոտ հանկարծակի է եղել, երբ ընկերս գնում էր UX/UI-ի դասերի ու առաջադրանք էին տվել, հավելվածի դիզայն անել: Որոշեց հայկական ֆուտբոլի մասին մի բան անել, այն դեպքում, երբ հայկական ֆուտբոլով այդ ժամանակ բացարձակ չէր հետաքրքրվում»։

«Միջզգային հարթակները, որոնք  live-score ինֆորմացիա են տալիս,  հայկական ֆուտբոլին չեն անրդադառնում՝ մեկնարկային կազմերը չի լինում, սխալ է լինում»,- այս պատճառով էլ որոշել են, որ մենք էլ պիտի ունենանք` մերը: Ուսումնասիրել են միջազգային հարթակներում եղած բոլոր տարբերակներն ու վերցնելով լավագույն ստացված տարբերակները՝ ստեղծել են մեր ֆուտբոլին համահունչ:

Հավելվածում, առցանց, կարելի է հետևել խաղերի ընթացքին, ծանոթանալ  թիմերի մեկնարկային կազմերին, իմանալ ով է դատելու խաղն ու որ մարզադաշտում է անցկացվելու։Պորտալային տարբերակով տեղադրված է նաև հայկական սպորտային հայտնի կայքերի լրահոսը։ Իհարկե, հայկական ֆուտբոլի մասին։

«Նաև հետագայում հնարավորություն կլինի ընտրել նախընտրելի սեփական թիմ և ստանալ այդ թիմի վերաբերյալ նորությունները, երբ տվյալ թիմի վերաբերյալ նորություն լինի»:

Ներկայումս AFscore-ը հասանելի է  միայն Android օպերացիոն համակարգի համար, iOS-ի համար նախատեսված տարբերակը և առաջին update-ը հասանելի կլինեն  մոտ ժամանակներում։  Մինչև հիմա այն ներբեռնել է Android-ի մոտ 1000 օգտատեր՝ աշխարհի տարբեր անկյուններից։

Ցուցադրել ավելի
Back to top button