Ռադիոլաբ

Ինչո՞ւ է սոցիալական ցանցը արգելափակում օգտահաշիվը

Թեև պատերազմի ակտիվ փուլն անցել է և արդեն սահմանին ու վիրտուալ տիրույթում հարաբերական հանգստություն է տիրում, բայց ինչպես մասնագետներն են ասում՝ պատերազմը դեռ չի ավարտվել և մենք դեռ անելիք ունենք թե՛ իրական, և թե վիրտուալ սահմանին։
Շատերս, վիրտուալ սահմանի ամրությունը վերահսկելիս՝ հաճախ ենք բախվել տարբեր խնդիրների հետ․կամ սոցիալայան ցանցի հաշիվն է արգելափակվել կամ զգուշացում եկել սոցցանցից։ Ու թեև հիմա, տարբեր հարթակներում ավելի քիչ ենք երկխոսությունների ու վեճերի մեջ մտնում մեր հարևանների հետ, բայց զգոնությունն այժմ էլ չէր խանգարի։

<<Վերջերս ինքներդ էլ եք հասկանում, շատ քննարկումներ են լինում արդբեջանցիների հետ և այդ քննարկումների մեծ մասը բարձր մշակույթի երևույթներ չեն։ Մարդիկ հաշվի չեն առնում, որ գրառումներն ու մեկնաբանությունները նաև մոդեռացվում են և հատկապես Facebook-ում ու Instagram-ում , բոլոր սոցցանցերում դա կա, ուղղակի Facebook-ն ավելի լուրջ է հետևում այս ամենին>>,- նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը

Պարտադիր չէ, որ ձեր մեկնաբանությունը բողոքարկեն հակառակ բանակից՝ ֆեյսբուքն այս ամենի համար ունի ավտոմատացված համակարգ։


<<Կան բառեր, որոնք սև ցուցակում են։ Հատկապես, երբ շփվում եք ռուսերեն։ Կան բառեր, որոնց կիրառումը կարող է բերել ձեր հաշվի արգելափակման։ Ընդ որում, արգելափակումը կարող է լինել անմիջապես կամ 1 տարի հետո։ Մեկ-երկու տարվա գրված բառը կարող է բերի ժամանակավոր արգելափակման, իսկ մի քանի անգամ նույն բառն օգտագործելուց հետո ձեր հաշիվը կհեռացվի ու կփակվի>>։


Սա այն պատճառով, որ սոցցանցային ֆիլտրերի ալգորիթմներն աշխատում են նաև հետին թվով ու գուցե ամիսներ կամ տարիներ անց կրկին վերանայեն ձեր մեկնաբանություններն ու գրառումները։ Խոսքն անգամ վիրավորական բառերի մասին չէ, եթե օրինակ դուք ադրբեջանցի բառի փոխարեն գրում եք՝ ազեռ, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։
Առավել ևս, պետք չէ հայհոյանք ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ օգտագործել ։ Ըստ մասնագետի, սա ոչ միայն մեկ աստիճան ավելի բարձր դիրք գրավելու համար է, այլ նաև հետագայում օգտահաշվի հետ կապված տհաճ պատմություններից խուսափելու համար։


Ուշադիր եղեք մեկնաբանելիս ․ ինչքան էլ բարկացած լինեք, մի տրվեք վիրավորելու գայթակղությանը։ Վիրտուալ դաշտում բոլորս էլ դեռ անելիք ունենք։

Ցուցադրել ավելի
Back to top button