Ռադիոլաբ

Թումո ակադեմիան բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իրենց առջև նոր մարտահրավերներ ունենալ

Թումոն հայտարարել է անվճար ուսման և Թումո դասընթացավար դառնալու ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին։ Նշվում է, որ ակադեմիա կարող են դիմել 21 տարեկանը լրացած բոլոր այն անձինք, որոնք ցանկանում են զրոյից նոր մասնագիտություն ձեռք բերել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում, ապա աշխատանքի անցնել որպես կրտսեր դասընթացավար:

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս կրթական ծրագիրը, ինչպե՞ս կարելի է դիմել և առհասարակ ի՞նչ հնարավորություններ է տալիս Թումո ակադեմիան, կիմանանք զրուցելով մեր հյուրի հետ:

Ռադիոլաբում Թումո ակադեմիայի կրթական ծրագրերի ղեկավար Միշա Թադևոսյանն է:

Ցուցադրել ավելի
Back to top button