Ռադիոլաբ

«Միայն լավ մասնագետների միջոցով կարող ենք մեր ինժեներությունը դարձնել մրցունակ ամբողջ աշխարհում»

Այս եթերաժամին կայցելենք Ինժեներական քաղաք ու կծանոթանանք այն 3 նոր դասընթացների հետ, որոնք իրականացվում են «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում:

Այս պահին իրականացվող դասընթացներն են՝ «Էլեկտրոնային սարքերի նախագծման հիմունքներ», «Ծրագրավորման հիմունքները MATLAB-ում» և «Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ»:

Մեր զրուցակիցը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ում ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանն է:

Նշենք, որ մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը տրվում է Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ունեցող անձանց: Այս բոլոր դասընթացներն անվճար են:

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների հետ համագործակցությամբ:

Դե ինչ, շտապեք դիմել արդեն իսկ հայտարարված դասընթացներին կամ հետևեք նորություններին՝ իմանալու հետագայում մեկարկող նոր ծրագրերի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button