Լուրեր

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ զինծառայողները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները

4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, դիրքերի ավագները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ զինծառայողները զգոն են և պատրաստ ցանկացած իրավիճակում կատարելու առաջադրված խնդիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button