Լուրեր

Արսեն Տերտերյան. թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին

ՊԲ-ն ներկայացնում է ռազմաճակատում աչքի ընկած մերօրյա հերոսների քաջագործությունները։

Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին:

Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի Մանուկյանը, կրտսեր սերժանտներ Դավիթ Արայի Հարությունյանը, Միքայել Արսենի Սամսոնյանը, շարքայիններ Վանանդ Վահագնի Կիրակոսյանը, Գագիկ Սարգսի Մկրտումյանը, Արթուր Սենիկի Պարսամյանը, Նարեկ Վաչագանի Ենգիբարյանը, Դավիթ Արսենի Իոաննեսյանը, Ռաֆիկ Զորիկի Հակոբյանը, Արթուր Անդրանիկի Ծատուրյանը, Ջանիկ Արթուրի Առաքելյանը, Արսեն Կարենի Զաքարյանը:

Փառք մեր հերոսներին:

Ցուցադրել ավելի
Back to top button