Լուրեր

Շտապ օգնության 5 մեքենա՝ Արցախին

ՀՀ կառավարությունը նախատեսում է Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապ օգնության մեքենա նվիրաբերել Արցախին: Այս մասին գործադիրի որոշումը ներառված է այսօրվա նիստի օրակարգում:

«ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է թվով 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ: Նախագծով առաջարկվում է շտապ օգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- ասված է նախագծի ամփոփաթերթում:

Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին` դրանք հետագայում ըստ նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button