Զգույշ եղեք Facebook-ում և Instagram-ում։ Այս տարածքներում սոցցանցային խաբեբաները շատացել ու սպառնում են բառիս բուն իմաստով՝ գողանալ ձեր հաշիվը։ Եվ ահա , թե ինչպես։
Ձեր ֆեյսբուքյան ֆիդը թերթելիս, պատահաբար հանդիպում եք այսպիսի գովազդի՝ Facebook messenger-ի վերջին թարմացումները ոչ բոլոր սմարթֆոնների օգտատերերին են հասել, եթե ձեզ էլ չի հասել, ապա կարող եք բեռնել այստեղից և․․․․․․ առաջարկում անցնել հղմամբ։ Անցնելով տվյալ հղումով ՝ դուք հայտնվում եք մեկ այլ էջում, որտեղից թարմացում ստանալու համար պետք է անպայման լրացնեք լոգինի և գաղտնաբառի՝ pasword-ի դաշտերը։ Չիմանալով ինչ է տեղի ունենում՝ դուք լրացնում ու ինքնակամ խաբեբաներին եք հանձնում ձեր՝ ինատսագրամյան հաշիվը։
Ասել, որ հայկական կիբեռտիրույթում սա նորություն է , սխալ կլինի։ Նմանատիպ հայտարարություններ՝ որոշակի փոփոխություններով եղել են դեռ 2020-ի հուլիսին, երբ մեր սահմանին ռազմական գործողություններ էին ծավալվում։ Շատ դեպքեր գրանցվել են նաև սեպտեմբերի 27-ից սկսած և դեռ շարունակվում են։ Մանսագետները սա անվանել են՝ scamming ՝ կիբեռշորթում։
Ինչպես հասկանալ, որ դա խաբեություն է և զոհ չդառնալ համացանցում։ Նախ սկսենք կարևորից՝ Facebook-ը դժվար՝ հայ օգտատիրոջ անձնական էջով ու հայատառ գրառմամբ գովազդ ստեղծեր, և առհասարակ, ֆեյսբուքի թարմացումները նման ձևով չեն լինում: Այսպիսի սքէմինգ գովազդների մեջ հաճախ տառասխալներ են լինում։ Սրանք պետք է ուղղակի շրջանցել։
Բայց, պարզվում է վիրտուալ աշխարհում վտանգները միայն ֆեյսբուքից չեն գալիս, թշնամին սկսել է գրոհել նաև Whatsapp մեսինջերը։ Իսկ թե ինչպես պաշտպանել Whatsapp հաշիվը՝ պարզաբանում է կիբեռանվտանգության մասնագետ՝ Սամվել Մարտիրոսյանը։
<<Հավանաբար, թուրքերը հայկական whatsapp հաշիվների մեծ բանակ են հավաքում հետագայում օգտագործելու համար: Պատերազմի օրերին սա թիրախային էր արվում, հիմա ավելի շատ ՝ զանգվածային>>,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:
Միշտ ուշադիր եղեք համացանցում նավարկելիս, շրջանցեք անծանոթ հղումները, հեռու պահեք ձեզ խաբեբաներից ու նրանց ծուղակներից։