Մեկնարկ

Օլիմպիական մտորումներ ապագա մասնագիտության շուրջ․ Մեկնարկ

«Մեկնարկի» հյուրը ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 2020 թվականի աստղագիտության և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների ոսկե մեդալակիր, 2021 թվականի միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի՝ ֆիզիկա առարկայից ոսկե մեդալակիր Արտաշես Գյոլեցյանն է:

«Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս» հարցին փոքր ժամանակ հստակ պատասխան չեմ ունեցել, բայց մանկական տարիքից սկսած միշտ հետաքրքրվել եմ կառուցելով: Օրինակ, հիշում եմ, որ մյուս երեխաները խաղում էին մեքենաներով, իրար հետ էին խաղում, իսկ ես սիրում էի քանդել ինձ նվիրած խաղալիքները, որ տեսնեմ՝ ի՞նչ կա ներսում, հետո դետալները հավաքում էի ու փորձում էի մի ուրիշ բան սարքել: Բնականաբար, ոչ միշտ էր ստացվում կամ քանդելուց հետո է՛լ հավաքել չէր ստացվում, բայց քանդելու և ուսումնասիրելու ջիղը հիմա էլ կա: Մետաղյա կոնստրուկտորներն իմ ամենասիրելի խաղալիքներն էին:
…Շատ կցանկանայի արտասահմանում կրթություն ստանալ: Շատ ուրախ կլինեմ, որ հնարավորություն լինի Հայաստանում օգտագործել իմ գիտելիքները, բայց ինչպես տեսնում ենք, դա ոչ միշտ է հնարավոր, ինչի պատճառով շատ մարդիկ գնում են ու հետ չեն վերադառնում: Հուսով եմ՝ իմ պարագայում այդպես չի լինի, բայց չգիտեմ՝ ապագայում ի՛նչ կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button