Լուրեր

Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու վրա խիստ մտահոգություն է առաջացնում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա թուրք-ադրբեջանական հարձակման դեպքով: Դեսպանությունը նշել է, որ պետք է բացառել նման ոտնձությունները:

«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրք-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,- ասված է գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button