Մեկնարկ

Բարի սերմեր ցանելու քո տեղը․ Մեկնարկ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարկետինգի գծով տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ զրուցում ենք հետևյալ հարցի շուրջ․ կարո՞ղ է գիրքը օգնել մարդուն մասնագիտության ընտրության հարցում։

«Նախ՝ երկու դիտարկում։ Առաջինը․ պետք է կարդալ շատ գրքեր, որպեսզի միտքը մարզվի։ Մտքի մարզանքը մարդու ուղեղը լուսավորում է և նրան թույլ է տալիս հասկանալ, թե իրեն ի՞նչ է պետք կյանքում։ Եվ երկրորդ․ պետք է ստեղծել նմանատիպ գրականություն(մասնագիտական կողմնորոշմանը նպաստող), որովհետև եթե չլինի նման գրականություն, որը կարող է երեխային ուղղորդել, որտեղի՞ց նա պետք է իմանա այդ ամենի մասին։ Մեր թիմն աշխատում է այդ ուղղությամբ։ Հիմա, օրինակ, թարգմանում ենք շատ հայտնի մի բեսթսելլերի՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի՝ դեռահասների համար հարմարեցված տարբերակը (իր տղան է հարմարեցրել), որն աշխարհում պատանիների համար նախատեսված մեծ վարկանիշ ունեցող գրքերից է։ Գիրքը տալու է պատանիներին գործիքներ՝ կյանքում ավելի լավ կողմնորոշվելու, ավելի նպատակային լինելու։ Երբ տալիս ես մարդուն հնարավորություն, որ ինքը նպատակ ստեղծի, իր նպատակը տանում է իրեն նաև մասնագիտական առումով ճիշտ ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք գրքերի միջոցով այդ գործիքակազմը, որպեսզի պատանին ընթերցի և կողմնորոշվի։
Սա՝ մեկ գրքի օրինակ, բայց ես կբերեմ մի ամբողջ հարթակի օրինակ, krtaditak.am, որտեղ երեխաները կգտնեն բազմաթիվ այլ գրքեր, տեսահոլովակներ, մասնագետների հետ ուղիղ կապի հնարավորություն, որից ավելի լավ օգնություն պատանուն դժվար է պատկերացնել։
Հիմա, ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությանը։ Իհարկե, կարող է գեղարվեստական գրականությունն օգնել պատանուն։ Այնտեղ՝ գրականության մեջ, ինքը հանդիպում է շատ մարդկանց՝ տարբեր մասնագիտությունների տեր, տարբեր մտածելակերպի տեր մարդկանց, գտնում է իրեն նրանց մեջ, հասկանում, թե ինքն ինչ է սիրում, ինչ չի սիրում, ճաշակ է ձևավորվում․․․Այնքան շատ գործոններ կան։ Ընթերցող երեխան այս կյանքում իրեն անպայման կգտնի»։

Ցուցադրել ավելի
Back to top button