ԼուրերՏեսանյութեր

Հայ երգիչը ռուսական շոուի ժամանակ «ոտքի է հանել» ժյուրիի բոլոր 100 անդամներին

Россия 1 հեռուստաալիքով մեկնարկած Ну-ка, все вместе! շոուի նոր եթերաշրջանի առաջին թողարկման ժամանակ ժյուրիի բոլոր 100 անդամները 16-ամյա Գարիկ Զաբելյանի ելույթի ժամանակ ոտքի են կանգնել:

Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ելույթի տեսանյութը և գրել.

«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի կանգնեցրեց բոլոր 100 երաժշտական փորձագետներին: Առհասարակ, այս եթերաշրջանն անհավանական հզոր է. շատ տաղանդավոր մասնակիցներ են, և ես որոշել եմ ամեն հաղորդումից հետո իմ էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները: Այսպիսով` Գարիկ Զաբելյանն առաջին ֆինալիստն է»։

Ըստ Լազարևի՝ ֆեյսբուքի իր էջում հրապարակելու է լավագույն կատարումները։

Գարիկ Զաբելյան ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր՝ ինչպիսիք են Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը։

Ռուսական էստրադայի փոփ արքան՝ Կիրկորովը, չի կարողացել զսպել հուզմուքն ու արտասվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button