Ռադիոլաբ

Հայաստանի ռազմաարդյունաբերական նոր ձեռքբերումները․ Ռադիոլաբ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ներկայացնել նորույթներ՝ ռազմաարդյունեբարական ոլորտից։ Նախորդ հաղորդման ընթացքում պատմել ենք հայկական արտադրության ականների, ականանաետերի և մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքի մասին։

Այսօր՝ անդրադառնանք նոր նռնականետին և արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային կայանին։

Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Ռազմաարդյունաբերական համալրիրի այս նմուշը հաղթահարել է թեստավորման ու փորձարկումների փուլն ու այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր էջում ներկայացնելով նորույթները՝ գրել է ․ «Նորարարական մշակումներին զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով»։

Մյուս կարևոր ձեռքբերումը հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայանն է։

Կայանն ազդում է արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու համար:

Ինչպես խոստանում է ԲՏԱ նախարարը՝ շարքը շարունակական է լինելու․․․․

Տեղեկացնեմ, որ Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին ավելի մոտիկից կկարողանանք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button